Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ավանդական ջահերով երթը: Ջահերով երթն այս տարի անցկացվեց «Զարկ, երբ հալածում են քեզ» խորագրով: Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան պողոտայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ամեն տարվա նման ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով: Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է: