ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Միացյալ Նահանգները շահագրգռված չեն միջուկային փորձարկումներ կատարելու հարցում՝ համարելով, որ դրա կարիքը չկա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մելորի Ստյուարտը։ «Միացյալ Նահանգները չունեն փորձարկումներ անցկացնելու շահագրգռվածություն, ցանկություն և պատրաստակամություն»,- նշել է նա Սպառազինությունների վերահսկման ասոցիացիային (Arms Control Association) տված հարցազրույցում: Ստյուարտն ընդգծել է, որ փորձարկումների «անհրաժեշտություն չկա» և ԱՄՆ կառավարությունը չի անի դա: Նրա խոսքերով՝ միջուկային սպառազինությունների մրցավազքը ամենաբարձր ռիսկ է, որը ոչ մեկին պետք չէ: