Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան

Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջիկա օրերին պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին Բիշքեկում հայտնել է Ղրղզստանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը։ «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 24-25-ը պետական ​​այցով կլինի Ադրբեջանի Հանրապետությունում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում Ժապարովը «երկկողմ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։ Պետությունների ղեկավարները, մասնավորապես, կքննարկեն «երկկողմ և բազմակողմ համագործակցության հրատապ հարցեր», ինչպես նաև «արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները»։ Ժապարովի այցի շրջանակներում նաև նախատեսվում է Միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքներով կստորագրվեն նախագահների համատեղ հռչակագիրը և մի շարք համաձայնագրեր՝ ուղղված «առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը»: