Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
12:45 | 2024-04-23
Լեհաստանը, ինչպես սպասվում է, 1,6 մլրդ դոլար արժողությամբ հարավկորեական 70 «Չհոնմու» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման պայմանագիր կկնքի «Hanva Aerospace» ընկերության հետ: Այդ մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։