Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրաք

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրաք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Իրաք։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Մեկօրյա այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի և վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ։ Թուրքիայի և Իրաքի ղեկավարների հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս և երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողություն։ Այցի շրջանակներում Էրդողանը կայցելի նաեւ Էրբիլ քաղաք։