Ռուսաստանին պետք է միայն հավատա՞լ

Ռուսաստանին պետք է միայն հավատա՞լ

Ռուսաստանի մասին խոսելիս տարածված է հղել բանաստեղծի բնութագրին, որ նրան «մտքով չես հասկանա»: Բայց չէ՞ որ նա ընդհանրացրել է, որ Ռուսաստանին «պետք է միայն հավատալ» - որ, երեւի, նշանակում է՝ «ընդունել այնպես՝ ինչպիսին կա»:  Ամերիկացի ուսումնասիրող Սթիվեն Կոտկինը վերլուծական է հեղինակել, որ Ռուսաստանի ապագայի հինգ հնարավոր «մոդել է ներկայացնում» - գրում է «Նեզվիսիմայի գազետան»: Ըստ Կոտկինի, Ռուսաստանը կարող է վերափոխվել Ֆրանսիայի օրինակով. պահպանվում է իմպերիական անցյալի հանդեպ խոր հարգանքը, բայց պետական կյանքը կառուցվում ժողովրդավարական հիմունքներով: Երկրորդ «սցենարով» Ռուսաստանը «վասալանում է» Չինաստանին, վերածվում հումքային կցորդի, երրորդով՝ «վերածվում Հյուսիսային Կորեային»: Չորորդ տարբերակով Ռուսաստանը «փոխում է Ուկրաինայի հանդեպ մոտեցումը»: Հինգերորդ «սցենար» Կոտկինը տեսնում է Ռուսաստանի «մասնատումը, երբ նրա դեմ միաժամանակ տարածքային պահանջներ կներկակայացնեն Չինաստանը, Ճապոնիան եւ Ֆինլանդիան»: Ինչու՞ է «Նեզավիսիմայա գազատան» անդրադարձել ամերիկացի քաղաքագետի «պայծառատեսությանը»: Ըստ երեւույթին, նրա համար, որպեսզի հակադարձի, որ Պուտինի ավտորիտարիզմն ունի օբյեկտիվ հիմնավորում: Եւ Ռուսաստանում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ Վաշինգտոնը չի հարգում նրա անվտանգության եւ ազգային ինքնության բացառիկությունը: Այսինքն, Արեւմուտքը չպետք է փորձի Ռուսաստանին մտքով հասկանալ կամ արշինով չափել, Ռուսաստանին պետք է միայն հավատալ, ընդունել այնպես՝ ինչպիսին կա: Այսօր Ադրբեջանի նախագահը «հրավիրված է» Մոսկվա՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման: «Թուրան» գործակալության խմբագրականը հարցադրում է արել. «Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանու՞մ է, թե՞՝ անցնում «փափուկ ուժի կիրառման» քաղաքականության»: Հրապարակումը, գուցե, ուշադրության չարժանանար, եթե հեղինակը չկանխատեսեր, որ «ռուս-վրացական նոր հարաբերություններ կարող են ձեւավորվել»: Վրաց-ադրբեջանական հարաբերությունները  ինստիտուցիոնալ են, միջնորդավորված Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական դաշնակցությամբ: Իսկ «Թուրանը» բավական լուրջ լրատվամիջոց է, որպեսզի իրեն թույլ չտա «ազատ ստեղծագործողի երեւակայության» տրվել: Մանավանդ թե ինչ է կատարվում Վրաստանում՝ գրեթե աչքի առաջ է: «Եթե Վրաստանն անդամակցի Եվրամիությանը, ապա ինոագետների մասին օրենքը կվերանայվի» - Վրաստանի արտաքին քաղաքական ընտրության հանդեպ Արեւմուտքի «անհանգստությանն» այսպես է արձագանքել «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը: Եթե Ռուսաստանի ապագայի մասին ամերիկյան կանխատեսումները Սթիվեն Կոտկինի վերլուծության մակարդակի են կամ, ավելի ճիշտ, նա հրապարակայնացրել է այն, ինչ Վաշինգտնի «ուղեղային կենտրոնների» պրոդուկտն է, ապա հինգ տարբերակներից ոչ մեկը գործնականում իրացնելի չէ: Եւ շատ հավանական է, որ ԱՄՆ-ը հարկադրված լինի Ռուսաստանին «հասկանալ» եւ ընդունել այնպես՝ ինչիպիսին կա: Ադրբեջանը դա հասկացե՞լ է, Վրաստանը գնում է Մոսկվայի հետ «նոր հարաբերությունների՞»:(Սա, երեւի, պետք է հասկանալ այն իմաստով, որ եթե Ռուսաստանը «հեռանա» Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, ապա «կստանա ամբողջական» Վրաստան իմաստով): Իսկ Հայաստա՞նը: Իսկ եթե Ադրբեջանին եւ Վրաստանին նման հուշում  Արեւմու՞տքն է անում: