Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել

Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել

Թուրքիայի հետախուզական ծառայությունները ձերբակալել են 36 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով։ Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Գրառման համաձայն՝ անվտանգության և հետախուզության գլխավոր տնօրինության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության համակարգմամբ՝ նահանգային ոստիկանության ստորաբաժանումների կողմից համապատասխան գործողություններ են իրականացվել 4 նահանգներում՝ Ստամբուլում, Էսքիշեհիրում, Իզմիրում և Կայսերիում; Ձերբակալվածներից 15-ը կասկածվում է Ստամբուլում X սոցիալական ցանցի հաշվի միջոցով ֆինանսական գործունեություն իրականացնող անձի և ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ: Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ Կայսերիում ձերբակալվել է 5 ️կասկածյալ, որոնք դեղորայք ու նյութեր են մատակարարել ԻՊ-ի վիրավորներին։ Իզմիրում և Էսքիշեհիրում էլ ձերբակալվել են ԻՊ-ի կազմում գործունեության մեջ կասկածվող 16 անձ: Գործողությունների արդյունքում՝ առգրավվել են պնևմատիկ որսորդական հրացաններ, չլիցենզավորված ատրճանակներ, մեծ քանակությամբ արտարժույթ և թուրքական լիրա, բազմաթիվ թվային նյութեր: