Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ

Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած փոթորիկը տապալել է ծառեր և քանդել որոշ շենքերի տանիքներ, կան տուժածներ։ Այդ մասին տեղեկացնում է «Յենի Ակիթ» պարբերականը։ «Քաղաքում սկսված փոթորիկը ժամանակի ընթացքում ուժգնացել է որոշ փողոցներում, հատկապես Կեցյորեն, Չանկայա, Էթիմեսգուտ, Սինկան և Գյոլբաշի շրջաններում»,–գրում է թերթը։ Մայրաքաղաքի որոշ հատվածներում ուժեղ քամին պոկել է բնակելի շենքերի տանիքները՝ նետելով կայանված մեքենաների վրա։ «Կան տուժածներ, օդերևութաբանները նշում են, որ տեղումներն ու ամպրոպը կշարունակվեն մինչև գիշեր»,- ասված է հաղորդագրության մեջ։