ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից

ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից

ԱՄՆ–ի բոլոր զինվորականները կլքեն Նիգերը՝ ավարտելով իսլամիստ ապստամբների դեմ պայքարում իրենց ջանքերը: Այս մասին հայտնում է BBC–ն: Նշվում է, որ Արևմտյան Աֆրիկայի պետության ռազմական առաջնորդները ձգտում են ավելի սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ն նաև հայտարարել է, որ համաձայնել է փակել իր անօդաչու թռչող սարքերի բազան Ագադեզի մոտ՝ Սահարա անապատում: Նիգերը համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման նոր համաշխարհային էպիկենտրոնը։ Ամերիկյան պատվիրակությունը մի քանի օրվա ընթացքում կմեկնի Նիգերի մայրաքաղաք Նիամեյ՝ կազմակերպելու իր ավելի քան 1000 զինվորականների դուրսբերումը: Ամերիկյան կողմի այս հայտարարությունը հետևել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քեմփբելի և Նիգերի վարչապետ Ալի Մահաման Լամին Զեյնի բանակցություններին: