ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել դաշնային օրենքի 702-րդ հոդվածի երկարաձգմանը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ի հետախուզական գործակալություններին էլեկտրոնային հսկողություն իրականացնել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ երկրի սահմաններից դուրս։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Օրենքի վերոհիշյալ հոդվածի ժամկետը լրացել է ապրիլի 19-ին։ Սենատից առաջ Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել օրենքի երկարաձգմանը երկու տարով։ Այժմ խորհրդարանականների կողմից հաստատված փաստաթուղթը սպասում է ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի ստորագրմանը։ Օրենքի նպատակը, մասնավորապես, ահաբեկչական սպառնալիքի զսպումն է։ Միացյալ Նահանգներում Google-ից պահանջել են տրամադրել տվյալներ բոլոր օգտատերերի մասին, ովքեր դիտել են որոշակի տեսանյութեր YouTube-ում: