Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը

Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ապրիլի 20-ին ժամը 13։04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեի մոտակայքում քաղաքացին երկրորդ հարկից ընկել է փոս, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը (մոտ 2 մ)։ Փրկարարները և շտապօգնության բժիշկը Ա․ Ք․-ին (ծնված 1987 թ) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, դուրս են բերել հորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։