Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ: Այդ մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Զառա Մելքումովան։ «Ժամանակավոր նպաստների թերթիկների հետ կապված նախատեսվում է ունենալ էլեկտրոնային համակարգ երեք պետական մարմինների միջև՝ ՊԵԿ-ի, առողջապահության նախարարության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության: Անձի համար բացված անհատական թերթիկը ավտոմատ կերպով արտացոլելու է ՊԵԿ-ում. միանգամից կատարվելու է եկամտային հարկի հաշվարկ, նպաստի հաշվարկի համար անհրաժեշտ հաշվարկները փոխանցվելու են միասնական ծառայությանը և անհրաժեշտ գումարն ավտոմատ փոխանցվելու է գործատուի հաշվեհամարին: Այսինքն, բոլորս խուսափելու ենք լրացուցիչ գործընթացներից: Ամբողջն արվելու է միասնական հարթակի միջոցով»,- հայտնեց Զառա Մելքումովան: Նա նշեց, որ նախատեսվում է ավտոմատացնել նաև հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման գործընթացը: «Հարկային մարմին է ներկայացվելու երկու տեղեկանք, որոնցից մեկը վերաբերելու է հաշվառված լինելուն, մյուսը՝ կրկնակի հարկումը բացառելու նպատակով ռեզիդենտ համարվելուն: Դա կատարվելու է առանց հարկային մարմին այցելելու: Համապատասխան ընթացակարգով գեներացվելու է փաստաթուղթ, որն ունենալու է նաև QR կոդ: Այն վավեր է լինելու նաև այլ երկրներում, որոնք կարողանալու են ՊԵԿ կայքում ծանոթանալ դրան»,- նշեց Մելքումովան: Ավտոմատացվել է նաև մի քանի աղբյուրից ստացվող եկամուտների հարկման համակարգը: