ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար անհրաժեշտ օգնությունը հետաձգվի, ապա կարող է գալ մի պահ, երբ արդեն շատ ուշ կլինի։ Այս մասին Բլինքենը հայտարարել է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ընդգծելով, որ այժմ խիստ արդիական է, որպեսզի ԱՄՆ կոնգրեսականները քվեարկեն Ուկրաինային օգնություն տրամադրելու օգտին այս հանգստյան օրերին: «Եթե այն շարունակի ձգձգվել, ապա, այո, իրական վտանգ կա, որ մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ արդեն շատ ուշ կլինի», - հայտարարել է Բլինքենը։ Բլինկենի խոսքով՝ ավելի լավ կլիներ, եթե ԱՄՆ կոնգրեսականները քվեարկեին Կիևին դեռևս ամիսներ առաջ օգնություն տրամադրելու օգտին։