Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին

Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին

Իտալիայում Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ իրենք ցանկանում են թուլացնել Մերձավոր Արևելքում լարվածությունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ «Մենք հանձնառու ենք Իսրայելի անվտանգությանը։ Մենք նաև հանձնառու ենք ապաէսկալացմանը, այս լարվածությունը ավարտին հասցնելուն», - ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ G7-ի երկրները կիսում են Իրանին պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը և դատապարտում են ապրիլի 13-ին Թեհրանի հարձակումն Իրանի վրա, որը, նրա խոսքով, «աննախադեպ էր իր ծավալով և մասշտաբով»։ «Ծավալով, որովհետև դա ուղղակի հարձակում էր Իսրայելի վրա Իրանից, մասշտաբով, որովհետև այն ընդգրկում էր ավելի քան 300 զինամթերք, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ», - ասել է Բլինքենը։ Պետքարտուղարը հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունն ապրիլի 18-ին հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին՝ նշելով, որ G7-ն առաջիկա օրերին ավելի շատ պատժամիջոցներ կընդունի։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Մեծ յոթնյակի նպատակը ապաէսկալացումն է և ավելի մեծ հակամարտությունից խուսափելը, և բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ Բլինքենը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իրանի վրա տեղի ունեցած հարձակումներին։