Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները

Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները

Կոպենհագենի ֆոնդային բորսայի պատմական շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են չորրորդ օրն անընդմեջ. շենքի փլուզման վտանգը մեծ է: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Ուրբաթ օրն առավոտյան ժամը 06:00-ին Բյորսենում (Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքը) հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են», - հաղորդել է TV2 հեռուստաալիքը։ Ապրիլի 19-ի առավոտյան արված նկարահանումներում երևում են, թե բորսայի սայրաձողը շրջապատող փայտամածներն ինչպես են թեքվել շենքի այրված հատվածի վրա: Փրկարարները սկսել են փայտամածների ապամոնտաժումը, որոնք, նրանց խոսքով, կարող են հանգեցնել կոնստրուկցիաների է՛լ ավելի մեծ փլուզման, հաղորդում է հեռուստաալիքը։ Կոպենհագենի ֆոնդային բորսայի պատմական շենքում հրդեհը բռնկվել է ապրիլի 16-ի առավոտյան։ Բռնկումից անմիջապես հետո փլուզվել են սայրաձողն ու տանիքը։ Շենքի կեսն ամբողջությամբ այրվել է մինչև ապրիլի 17-ը, իսկ ապրիլի 18-ին փլուզվել է ճակատը։ Դանիական ԶԼՄ-ները, մշակութային ու քաղաքական գործիչներն այս իրադարձությունը համեմատել են Փարիզի Աստվածամոր տաճարում հինգ տարի առաջ բռնկված հրդեհի հետ։