Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար

Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը երկրի քաղաքացիներին հանձնարարել է դուրս չգալ այն քաղաքների սահմաններից, որտեղ գտնվում են ամերիկյան դիվանագիտական ​​և հյուպատոսական հաստատություններ: Այս մասին նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: «Անվտանգության նկատառումներից ելնելով, Իրանի տարածքում Իսրայելի պատասխան հարվածների մասին հաղորդագրություններ ստանալուց հետո ամերիկյան պետական կառույցների աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները պետք է սահմանափակեն անձնական պատճառներով Թել Ավիվի ագլոմերացիայի տարածքից, ինչպես նաև Երուսաղեմից ու Բեեր Շևայից դուրս գալը, մինչև հետագա ծանուցում չլինի», - ասվում է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ դեսպանատունը հավելում է, որ Իսրայելում անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը մնում է բարդ և կարող է արագ փոխվել «քաղաքական իրավիճակի ու վերջին իրադարձությունների պատճառով»։