ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
00:15 | 2024-04-19
Միացյալ Նահանգները մտադիր չէ կողմ քվեարկել Պաղեստինին՝ ՄԱԿ-ում որպես մշտական անդամ ընդունելու բանաձևի օգտին, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Միացյալ Նահանգները դեմ է քվեարկելու Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձևին»,- ասել է Պատելը ճեպազրույցում։
Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի քվեարկությունը նախատեսված է այսօր: