Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Ռուսաստանում Կուրգանի մերձակայքում գտնվող Տոբոլ գետի ջրի մակարդակը առավոտյան բարձրացել է ևս 29 սանտիմետրով և հասել 999 սանտիմետրի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն: Կուրգանի շրջանի 18 բնակավայրերի բնակիչներին հորդորել են տարհանել ջրհեղեղի պատճառով: Ջրհեղեղի հետ կապված իրավիճակը լարված է, ջրի մակարդակը բարձրանում է, շրջանի շատ բնակավայրեր կարող են հայտնվել ջրհեղեղի գոտում: