Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5.25 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 19:10–ին: