Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր

Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, vարչապետը ողջունել է այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով գերմանական ընկերության պատվիրակության այցը Հայաստան և կարևորել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը մեր երկրում: Ըստ աղբյուրի՝ քննարկվել են ՀՀ կառավարության և Fichtner ընկերության միջև հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով: