Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։ Դավիթ Տոնոյանը 2021 թվականի սեպտեմբերից կալանավորված է։