Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը

Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը

Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ուզբեկստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։ 2017 թվականի հոկտեմբերին Տոյվո Կլաարը նշանակվել էր Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Մինչ այդ՝ 2014-2017 թվականներին, աշխատել էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար։ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերը Կլարը գլխավորել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։