Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր

Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնություն հատկացնելու օրինագծերը, եթե դրանք հաստատվեն ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Պալատը պետք է այս շաբաթ ընդունի օգնության փաթեթը, և ես անմիջապես կստորագրեմ դրանք»,- ասված է տեքստում: Բայդենը պնդում է, որ այսպես Միացյալ Նահանգները թույլ չի տա «Իրանին կամ Ռուսաստանին հաջողության հասնել»։