Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Սիկոկու և Կյուսյու կղզիների միջև, 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա: Այս մասին հայտնում է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բունգո նեղուցում, որը միացնում է Ճապոնական ներքին ծովն ու Խաղաղ օվկիանոսը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ուժեղ ցնցումներ են զգացվել Կոչի, Էհիմե, Օիտա, Հիրոսիմա և Յամագուչի պրեֆեկտուրաներում։ Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին, Էհիմե պրեֆեկտուրայում գտնվող Իկատա ատոմակայանի երրորդ ռեակտորը նորմալ աշխատում է և ֆոնային ճառագայթման փոփոխություններ չեն գրանցվել։ NHK հեռուստաընկերության տվյալներով՝ տարածաշրջանում հոսանքազրկումներ չկան։