ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա

ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան ապրիլի 20-ին կժամանի Ստամբուլ: Այդ մասին հայտնել է «ТЕМ» հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։ Հեռուստաալիքը նշում է, որ Էրդողանը Հանիային կընդունի Ստամբուլի Դոլմաբահչե նստավայրում, որտեղ տեղի կունենան բանակցությունները: Բացի այդ, ընթացիկ շաբաթվա վերջին Թուրքիա է պատրաստվում այցելել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին ՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հեռանկարները և երկկողմ հարաբերությունները: