Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին «զինելու» մեջ: Տարեսզբին Իլհամ Ալիեւը ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները ծաղրանքով անվանել էր «պահածոյի տուփեր»-իսկ նրա գլխավոր քարոզչամիջոցը ֆրանսիական ռադիոլոկացիոն համակարգն անվանել է «ոչ այնքան արդյոըժւնավետ»: Խոսքն ինչի՞, ի՞նչ ծավալի եւ որակի ռազմական փոխակերպումների մասին է՝ թող ոլորտի մասնագետները դատեն: Քաղաքական իմաստով Ադրբեջանը բարձրացնում է չափազանց էական հարց, այն է՝ «Հայաստանը վերազինվելու, ԶՈՒ ռեֆորմացիայի, անվտանգության միջավայրի ձեւավորման իրավունք չունի»: Թե՝ ինչու՞,- Բաքվի մոտեցումը պարզ է. «Հայաստանը պատերազմում պարտվել է, չպետք է ռեւանծի հնարավորություն ունենա»: Իլհամ Ալիեւը բոլոր ներգրավված կողմերին փորձում է համոզել, որ Հայաստանի «անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, բայց պայմանով, որ Երեւանն ընդունի «խաղաղության» բոլոր պայմանները»: Ինչի՞ վրա է կառուցված խնդրի շուրջ ներհայաստանյան դիսկուրքը: Գլխավոր ուղղությունն այն է, որ Հայաստանը «ենթարկվել է կապիտուլյացիայի եւ չի կարող ավելին հուսալ, քան՝ կառաջարկվի»: Ընդ որում, հայ-ադչբեջանական գոյակցության երաշխիք է տեսնվում Ռուսաստանի ներկայությունը: Հակառակ դեպքում մեզ «սպառնում է նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր»: Ուշագրավ է, որ նույն նարատիվները քարոզում է նաեւ Բաքուն: Սկզբունքորեն դա հակասում է տեղեկատվա-քարոզչական պատերազմի տրամաբանությանը. Թշնամու համար Հայաստանի «սխալները» պետք է միայն ոգեւորության աղբյուր լինեն: Բաքվի լրատվամիջոցը, մինչդեռ, մեզ «բարեկամաբար խորհուրդ է տալիս չկրկնել անցյալ դարասկզբի սխալները, Արեւմուտքին հավատ չընծայել»: Ոչ ոք վստահաբար չի կարող ասել, որ վաղը Ֆրանսիան եւ Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ չեն լինելու կամ հայ-ռուսական հարաբերությունների «թնջուկը» չի կարգավորվելու: Բայց որեւէ հեռանկարի ձգտելու կամ մյուսը բացառելու համար առաջին հերթին պետք է ունենալ ներքին, միջին-վիճակագրական կոնսենսուս. ոչ Մակրոնն է Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, ոչ էլ Պուտինը՝ Հայաստանին: Պուտինի կամ Մակրոնի համար Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում ամենից առաջ ներքին «լանդշտաֆտով»: Դիմադրողունա՞կ է Հայաստանը՝ վաղը նույնիսկ Թուրքիան կարող է հայցել Երեւանի դաշնակցությունը: Հայաստանն իրեն համարում է «կապիտուլացվա՞ծ»: Այդ դեպքում ոչ ոք դաշնակից չի լինի: Ֆրանսիայի դեմ Բաքվի հարձակումները քաղաքական են: Փարիզը, կարծես, փորձում է Հայաստանը դուրս բերել «կապիտուլյացիայի ենթարկվածի» վիճակից: Որքանո՞վ է դա նրան ձեռնտու կամ ինչու՞ ՝ ձեռնտու՝ Ելիսեյան պալատի խնդիրն է: Մեզ համար գրեթե ճակատագրական է, որ ինքներս հաղթահարենք «կապիտուլյացիայի ֆրուստրացիան»: Հակառակ դեպքում գործելու է դեռեւս Անատոլ Ֆրանսի կողմից ձեւակերպված՝ «Հայաստանը թանկ արյուն է հեղել, բայց Հայաստանը կվերածնվի» մատրիցան: Իսկ դա հաղթահարելու համար Հաայստանը պարտադրված է ձեւավորել ներքին դիմադրողականության կոնսենսուս. Պարտությունը ճակատագիր չէ: