Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից

Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից

Բաքվի իշխանական մամուլը համարում է, որ կոմունիկացիաների, լոգիստիկայի, բեռնափոխադրումների ուղիների շուրջ Ռուսաստան-Արեւմուտք մրցակցությունը հիշեցնում է անցյալ դարասկզբի իրավիճակը, երբ Ռուսաստանը ծրագրում էր երկաթուղային հաղորդակցության հաստատել Իրանի հետ, ինչին հակակաշիռ Գերմանիայն նախագծում էր «Բաղդադի երկաթուղին»: Իսկ Մեծ Բրիտանիան մտադիր էր Աֆրիկայի հյուսիսը կապել Միջագետքի եւ Իրանի հետ, ինչը եւ հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին: Նման վերլուծությունը, հավանաբար, Իլհամ Ալիեւի ստեղծած «ուղեղային կենտրոնի պրոդուկտը չէ»: Հիշվում է, որ անցած դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահը «տարակուսել» էր, թե Միացյալ Նահանգներն ինչու՞ են անհանգստացած Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության նախագծով: Ալիեւը գերազանց գիտի, թե որն է ԱՄՆ «անհանգստության» շարժառիթը: Անցյալ ամիս Բաքու է այցելել ՌԴ վարչապետ Միշուստինը, կողմերը հայտարարել են Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հարցում սկզբունքային համաձայնության մասին: Եթե իրոք այդպես է, ապա ի՞նչն է Իլհամ Ալիեւին մտահոգում, որ ենթակա լրատվամիջոցներով գեներացնի հեռանկար, թե ռուս-իրանական «ուղղահայացի» եւ արեւմտյան «հորիզոնականի» միջեւ մրցակցությունը «կարող է երրորդ համաշխարհային պատերազմի առիթ դառնալ»: Ի՞նչ է ծրագրում Արեւմուտքը: Այսօր, ինչպես մեկ դար առաջ «առաջնակարգ» տերությունները երկաթուղային եւ ծովային նոր ճանապարհների տարբերակներ են առաջադրում՝ Հյուսիս-հրավը, որի հեղինակն Ռուսաստաննն է, չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհը» եւ Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա նախագիծը, որի հովանավորը Միացյալ Նահանգներն է,- գրում է ադրբեջանցի մեկնաբանը: Նա կասկածում է՝ Ռուսաստանին կհաջողվի՞ իրականացնել ավելի քան մեկդարյա վաղեմության նախագիծը եւ եկաթուղային կապ հաստատել Պարսից ծոցի հեթ, թե մյուս տերությունները կժանգարե՞ն: «Իսկ գուցե պետք է, որ Երրորդ համաշխարհային պատերազմ լինի՞»- ռուսաստանյան ուղղահայացի եւ ամերիկյան զուգահեռականի մասին դատողություններն ամփոփում է նա: Ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանի քաղաքական գործիչները, փորձագետները գրեթե բաց ծաղրում էին ռուս-իրանական միջանցքի քննադատներին: Այդ ընթացքում, երեւում է, Ալիեւին հասկացրել են, որ ռուս-իրանական տրանզիտի ապահովումն արդեն «չարաճճիություն չէ»: Այսպես կոչված՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն ապրիլի 21-ին մտադիր է հանրահավաք կազմակերպել եւ պահանջել, որ «ռուսական օկուպացիոն զորքերը հեռանան Ադրբեջանից»: Ալիեւը կարտոնի՞ հանրահավաքը: