Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Ապրիլի 17-ին Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է կատարելու։ Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու նպատակով։ Ապրիլի 17-ին նախատեսված է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխություն, որի հետևանքով Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 2G կապից օգտվող բաժանորդները հնարավոր է նկատեն կապի որոշակի խափանումներ։ Աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաև ցերեկային ժամերին։ Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացնենք նախապես։ «Յուքոմ» ՓԲԸ Մամլո ծառայություն Էլ․ փոստ՝ [email protected]