Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով

Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով

Onex և Temu համագործակցության արդյունքում այսուհետ կարող եք ստանալ Ձեր պատվերները Temu-ից Հայաստան ուղիղ, արագ և անվճար առաքումներով։ - Արդեն մեկ ամիս է Temu-ն հասանելի է Վրաստանի Հանրապետությունում Onex-ի միջոցով, և այնտեղ գրանցում ենք պատվերների ռեկորդային քանակներ։ Ուրախ եմ հայտնել, որ այսուհետ ուղիղ առաքումները հասանելի են նաև Հայաստանում և շատ արագ իրենց արձագանքը կգտնեն հայ սպառողների շրջանում։ Շատ կարևոր եմ համարում համաշխարհային թոփ հիպերմարկետների հետ համագործակցությունը և շահավետ օնլայն գնումները մարդկանց ավելի հասանելի դարձնելը, - իր խոսքում նշեց Onex-ի համահիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։ Temu.com-ից պատվերներ կատարելիս հարկավոր է նշել առաքման երկիրը Հայաստան և ստանալ պատվերները ՀՀ բոլոր համայնքներում արագ և անվճար։ Ավելացնենք նաև, որ TEMU հավելվածը վերջին մեկ տարում ներբեռնել է ավելի քան 130 միլիոն օգտատեր։ Չնայած այն գործարկվել է 2022թ սեպտեմբերին, ընդամենը մեկ տարում TEMU-ն ձեռք է բերել 100 միլիոն վստահված օգտատեր միայն ԱՄՆ-ում։ Կայքի և հավելվածի օրական հաճախումների թիվը հասնում է 286 մլն-ի։ Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով այստեղ։