Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ

Խորհրդարանի դիմաց բողոքի ցույց է։ Հավաքվածները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։ Հանրահավաքի մասնակիցների թվում են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ինչպես հանրահավաքում ասաց բանաստեղծ Ռատի Ամաղլոբելին, «Վրացական երազանքը» պետք է չեղարկի նշված օրինագիծը։ «Մենք չպետք է հոգնենք. «Վրացական երազանքը» հիմա ձգձգում է այս գործընթացը, և մենք պետք է համառորեն կանգնենք այստեղ՝ հիմնական արդյունքի հասնելու համար։ Հիմնական արդյունքը նվազագույնն է՝ ընդհանրապես չեղարկել այս օրենքը և նետել այն պատմության աղբանոցը»,- ասել է Ռատի Ամաղլոբելին։ Խորհրդարանում, իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, առավոտից ընթանում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը։