Վրաստանի վարչապետը ԵՄ, ԱՄՆ դեսպաններին դեբատների կոչ է արել

Վրաստանի վարչապետը ԵՄ, ԱՄՆ դեսպաններին դեբատների կոչ է արել

«Առաջարկում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ հրապարակային դեբատներ անցկացնել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի շուրջ»․ ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ: Ինչպես նշել է Կոբախիձեն, դեսպաններն ավանդաբար ակտիվորեն մասնակցում են երկրում ընթացող քաղաքական բանավեճերին, և կառավարությունը դա հասկանում է: «Սակայն մենք չենք կարող հասկանալ լայն տարածում գտած պրակտիկան, երբ օտարերկրյա դիվանագետները չեն կարողանում փակ դռների ետևում փաստարկված պատասխանել մեր փաստարկներին և, միևնույն ժամանակ, անհիմն քաղաքական հայտարարություններ են անում հանրային տիրույթում», - նշել է նա։ Հիշեցնենք, այսօր Վրաստանի խորհրդարանի համապատասխան կոմիտեն քննարկում է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը բուռն քննադատության է արժանացել Վրաստանի ընդդիմության, քաղհասարակության ու ԵՄ-ԱՄՆ գործընկերների կողմից։