Ամերիաբանկի նոր նվաճումը․ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը՝ Հայաստանում

SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումն այս անգամ կայացավ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Նպատակը՝ համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանի դիրքավորումն է որպես թվային փոխակերպման նոր հարթակ: Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին է, ինչ ֆորումի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր: Doing Digital Forum-ն այս տարի ներկայանում է նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելեր դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է: