Xiaomi-ի էլեկտրամոբիլը կարժենա 69.000 դոլարից պակաս

Xiaomi-ի էլեկտրամոբիլը կարժենա 69.000 դոլարից պակաս

Չինական Xiaomi ընկերության արտադրության առաջին էլեկտրամոբիլը կարժենա 500 հազար յուանից պակաս (69,4 հազար դոլար), հայտարարել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Lեյ Ջունը: Համեմատության համար՝ Չինաստանում Tesla-ի Model S-ի գները սկսվում են 698,9 հազար յուանից, Model 3-ի գները ՝ 245,9 հազար յուանից։ Հինգ տեղանոց սեդանի վաճառքը, որը ստացել է SU7 (Speed Ultra) անվանումը, կմեկնարկի մարտի 28-ին: Դեռևս 2021 թվականին հայտարարված էլեկտրական մեքենան ներկայացվել է 2023 թվականի վերջին։ Այն մարտկոցի մեկ լիցքավորման դեպքում ունի մինչև 800 կմ հեռահարություն և կարող է հասնել ժամում մինչև 265 կմ արագության։