Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը

Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը

Մահացել է անցորդներից մեկը՝ Կարեն Ենգիբարյանը, որը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ շտապել էր մարդկանց փրկել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը: 35-ամյա Կարենը աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունումև ողբերգության պահին գտնվել է «Կրոկուսից» մոտակայքում։ Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել և վազել դեպի կենտրոնական մուտքը։ Մարդկանց դուրս էր հանում ծխից, տանում բժիշկների մոտ ու վերադառնում։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։ Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Արդյունքում տղամարդը չափազանց շատ շմոլ գազ է շնչել ու մրսել է. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5: Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։ Մարտի 30-ին հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա Ենգիբարյանի վերջին հրաժեշտը: Կարեն Ենգիբարյանն ընդամենը 3 տարի առաջ էր ամուսնացել։