Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Move2Career-ի կողմից կազմակերպված կարիերայի և նեթվորքինգի Recruit Days բիզնես միջոցառմանը։ Ucom-ի ղեկավարը TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ, ներկայացնելով իր կարծիքներն ու դիտարկումներն ընկերություններում թվային փոխակերպում իրականացնելու և այդ գործընթացի ժամանակ ճիշտ հաղորդակցվելու մասին։ «Կարևոր է հասկանալ, որ թվային տեխնոլոգիաները չեն գալիս մարդկանց աշխատանքից զրկելու, այլ գալիս են մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու: Դրանց շնորհիվ ընկերությունները կարող են ավելի մեծ եկամուտներ ունենալ, խնայել ու ավելի արդյունավետ լինել: Ղեկավարներն անպայման պետք է համոզվեն, որ աշխատակիցները հասկանում են, թե ինչ է նշանակում թվայինը, պետք է այս ուղղությամբ աշխատեն, բացատրեն ինչի համար է արվում թվային փոխակերպումը: Այդ դեպքում աշխատակիցներն ավելի ներգրավված կլինեն թվային փոխակերպման գործընթացում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Նշենք, որ «Աշխատանքային թիմի ձևավորումը 202X-ին. մարտահրավերներ, միտումներ, հեռանկարներ» խորագրով լիագումար նիստի ընթացքում խոշոր բիզնեսների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են խնդիրներ, որոնց բախվում են ընկերություններն աշխատանքի ընդունման ընթացքում։   «Յուքոմ» ՓԲԸ Մամլո ծառայություն Էլ․ փոստ՝ [email protected]