Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը

Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը

Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը մտահոգություն է հայտնել օլիմպիական խաղերի բացման արարողության օրը ահաբեկչական հարձակումների հավանականության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Europe 1»-ը: «Կրոկուս Սիթի Հոլում» վերջերս տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Ֆրանսիայի տարածքում ահաբեկչական սպառնալիքը շատ մեծ է: Ֆրանսիայի անվտանգության ծառայությունը ցանկանում է Օլիմպիական խաղերի բացման արարողության օրը հնարավորինս խուսափել ամբողջ աշխարհի տեսախցիկների առջև համակարգված հարձակման սցենարից»: Ինչպես հաղորդում է հետախուզական ծառայության անանուն աղբյուրը, Ֆրանսիան պետք է անցնի «պլան Բ»-ին՝ արարողության չեղարկմանը: Ներկայիս ձևաչափով արարողությունը, որը ենթադրում է գետի երկայնքով շքերթ անցկացնել Սենայի վրա, «չափազանց շատ ռիսկեր է պարունակում, որպեսզի այն մնա այնպես, ինչպես կա»: Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: