Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
14:30 | 2024-03-29
Պաղեստինի նոր կառավարության կազմն է ձևավորվել։ Նախարարներից մեկը ծագումով էթնիկ հայ է ու կին։ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի կառավարության Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար։ Պաղեստինի կառավարություն գոյություն ունի նաև վարչապետ-ԱԳ նախարարի պաշտոն։ Այդ մասին հայտնում է «wafa.ps» լրատվականը: Պաղեստինի նոր կառավարության կազմը հաստատել է երկրի նախագահ Մահմուդ Աբասը։ Վարսեն Աղաբեկյանը հանրային առողջապահության ու հանրային բժշկության մասնագետ է, աշխատել է ՄԱԿ-ում և Պաղեստինի նախագահի աշխատակազմում։
Հավելենք, որ Պաղեստինի նոր վարչապետ և, միաժամանակ, ԱԳ նախարար է նշանակվել Մոհամադ Մուստաֆան։