ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ լույս մարտի 29-ի գիշերը տարածաշրջանում 15 թիրախ է ոչնչացվել։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում: «Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի մարզի երկնքում. 15 օդային թիրախ է խոցվել քաղաքին մոտենալիս։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան», - գրել է Գլադկովը։ Նա պարզաբանել է, որ Բելգորոդում 17 բազմաբնակարան շենքերում ապակիներ են կոտրվել, արկերի բեկորները վնասել են մեկ պատշգամբ։ Վնասվել է նաև «Բելգորոդ Արենա»-ի և գիմնազիայի ապակեպատվածքը, ինչպես նաև ավտոմեքենաներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ մարզի երկնքում խոցվել են RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկեր։ Վերջին շրջանում Բելգորոդում հաճախակի դարձած գնդակոծությունների պատճառով մարզից դուրս է բերվել ավելի քան 3500 երեխա: