ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Մարտի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։