Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին

Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ: ԱԺ նախագահի կարգադրությունից տեղեկանում ենք, որ պատգամավորը Ֆրանսիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին: Վարդանյանը Ֆրանսիա կգործուղվի ապրիլի 3-7-ը: