Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կգործուղվի Սկոպյե՝ (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից: Պատգամավորը Հյուսիսային Մակեդոնիա կգործուղվի 2024 թվականի ապրիլի 21-26-ը: