Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը (SNCF) դադարեցրել է Նորմանդիայում մի քանի ուղղություններով գնացքների երթևեկությունը՝ երկրի արևմտյան տարածաշրջաններում մոլեգնող «Նելսոն» փոթորկի պատճառով: Այդ մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։ «Փոթորիկի պատճառով հինգշաբթի օրը խաթարվել է գնացքների երթևեկությունը մի քանի երթուղիներով։ Խոսքը Նորմանդիայի մասին է, որտեղ կան երթուղիներ, որոնցով երթևեկությունը դադարեցված է ամբողջ օրվա ընթացքում»,– հաղորդում է լրատվամիջոցը։ BFMTV-ի տվյալներով` խաթարվել կամ փոխվել է երթևեկությունը նաև հարևան Բրետանի և Պեի դը լա Լուարի տարածաշրջաններում։ Փոթորկի պատճառով երկրի ատլանտյան ափի առնվազն վեց դեպարտամենտներում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել: Տեղ-տեղ քամու պոռթկումները հասել են ժամում 183 կիլոմետրի։