ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա

ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 25-ից 27-ն այցելել է Հյուսիսային Կորեա: Փհենյանում հանգամանալից բանակցություններ են տեղի ունեցել ԿԺԴՀ պետական ​​անվտանգության նախարար Լի Չհան Դեի հետ: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Քննարկվել են միջազգային իրադրության զարգացման, տարածաշրջանային անվտանգության ապահովման, ռուս-հյուսիսկորեական փոխգործակցության խորացման հրատապ հարցերը՝ արտաքին ուժերի ճնշումն ուժեղացնելու փորձերի պայմաններում», - հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն։ Հստակեցվում է, որ բանակցությունների մասնակիցները դրսևորել են մոտեցումների միասնականություն քննարկված խնդիրների նկատմամբ։