Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն

Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն

Բետինա Բուգանին նշանակվել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար․ հայտնել Է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը: Նա կփոխարինի Դիմիտրիոս Կարաբալիսին։ Բուգանին պաշտոնը կզբաղեցնի 2024 թվականի մարտի 21-ից։ Ավելի վաղ նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ում, Ֆրանսիայի ժանդարմերիայում և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունում: Արդեն 16 տարի առաքելությունն ամենօրյա պարեկություն է իրականացնում օկուպացիոն գծի երկայնքով։