Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց

Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց

Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի որոշիչ խաղում վրացիները մրցեցին Հունաստանի ընտրանու հետ: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին վրացիները: Վրաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պատմական հաջողության հասավ՝ նվաճելով Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Խմբային փուլում Վրաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Չեխիան և Թուրքիան: