Vbet-ը նվաճել է Ուկրաինան և ոչ միայն

Vbet-ը նվաճել է Ուկրաինան և ոչ միայն

Vbet-ի հայաստանյան ակտիվության մասին ավելորդ է խոսել, բայց քչերը գիտեն, որ ընկերությունը տարիներ ի վեր Ուկրաինայի ամենամեծ խաղային ընկերություններից մեկն է։ Ուշագրավ է, որ ընկերության հաջողությունները 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո էապես մեծացել են, իսկ եկամուտները՝ ավելացել։ Ուկրաինական Vbet-ը խաղային ոլորտում երրորդն է իր մասշտաբներով ։ Այն Ուկրաինայում գործում է Կիպրոսում գրանցված 35 միլիոն գրիվնա կապիտալով գրանցված ընկերության անվամբ։ Այժմ մի քանի ֆուտբոլային ակումբների սեփականատեր և հովանավոր է։ «Vbet Ուկրաինա»-ն հիմնադրվել է Վահե և Վիգեն Բադալյան եղբայրների կողմից 2020-ի վերջին։ Մինչ այդ Բադալյան եղբայրները Ուկրաինայում տնօրինում էին կազինոների ցանց՝ «Эсси Аипи Лимитед» ընկերության անվամբ, որը գրանցված է նորմանդական կղզիներում։ Ավելի ուշ Ուկրաինայում Vbet-ը վերանվանվեց SoftConstruct: Այժմ, սակայն, ընկերությունը 2022-ից վերագրացվել է Ուկրաինայում «УЦР Холдинг» ՍՊԸ անունով, իսկ ընկերության սեփականատեր է դարձել ՀՀ քաղաքացի Ռուդոլֆ Պողոսյանը։ Ընկերությունը բազմաթիվ ուկրաինական առաջնությունների և թիմերի հովանավոր է, որոնց մասին առաջիկայում կպատմենք։ Անպատկերացնելի է Ուկրաինայում հայկական այս խոշոր ընկերության այդչափ մեծ ներկայության նշանակությունը Հայաստանի համար։ Մեր նորանկախ երկրի համար պատմական և ճակատագրական այս ժամանակահատվածում անհնար է չկարևորել հայաստանյան ծագմամբ այս ընկերության զգալի ներկայությունը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում և այլուր։ Վահե և Վիգեն Բադալյանների խոշորամասշտաբ բիզնես նախաձեռնությունների քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակությունը մեր երկրի համար դժվար է գերագնահատել։ Շարունակելի Ս. Պ.