Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով այսօր կժամանի Հայաստան։ Նախատեսված են Կոբախիձեի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վրաստանի կառավարության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նախատեսված է, որ վարչապետերը հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով: Վրաստանի կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։