Rolls-Royce-ը 120-ամյակի առիթով սահմանափակ շարք կթողարկի

Rolls-Royce-ը 120-ամյակի առիթով սահմանափակ շարք կթողարկի

Rolls-Royce ընկերությունը 2024 թվականին նշում է իր 120-ամյակը և այդ տարեդարձի պատվին կթողարկի Ghost Prism ավտոմեքենաների սահմանափակ շարք: Մեքենաները կստեղծվեն միայն 120 օրինակով, և դրանցից յուրաքանչյուրը, ինչպես պնդում են ստեղծողները, կդառնա յուրահատուկ խորհրդանիշ: Rolls-Royce Ghost Prism-ի հիմքում ընկած է նույն 6,75 լիտրանոց V12-ը, ինչ երկրորդ սերնդի ստանդարտ Prism-ը։ Այս շարժիչը արտադրում է 570 ձիաուժ։ Rolls-Royce Ghost-ը մինչև 60 կմ/ժ արագություն է զարգացնում 4,3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը գնահատվում է 249 կմ/ժ: Նշենք, որ քիչ առաջ Rolls-Royce-ում ներկայացրել են բացառիկ Arcadia Droptail-ը, որն անհատական նախագծով ստեղծվել է Սինգապուրից սեփականատիրոջ համար: Ընդհանուր առմամբ կկառուցվի Droptail-ի ընդամենը չորս օրինակ, և Arcadia - ն դրանցից երրորդն է: