Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից

Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեկնել է Հունգարիա, որտեղ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի «Ֆեներցվարոշի» հետ։ Այս մասին հայտարարել է ռուսական ակումբի նախագահ Դավիթ Մելիք-Հուսեյնովը։ Ըստ ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովի հունգարական ակումբը նախատեսվածից 100 հազար եվրո ավել կվճարի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Վերջին պահին ռուսական կողմը ավելացրել է հայ խաղացողի հրաժարագինը։ Հիշեցնենք, որ տրանսֆերային արժեքից 300 հազար եվրո հունգարական կողմին հատկացրել էր ֆուտբոլիստի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը որպեսզի գործարքը կայանա։ Այսպիսով, Սևիկյանի տրանսֆերի համար ռուսական ակումբը կստանա 1․2 միլիոն եվրո։ Նույն աղբյուրի համաձայն «Նիժնի Նովգորդը» Սևիկյանի հաջորդ տեղափոխությունից 7 տոկոս մասնաբաժին կունենա։ Հիշեցնենք, որ «Նիժնի Նովգորոդը» չէր ցանկանում բաց թողնել Սևիկյանին և նրան առաջարկել էր նոր, ավելի շահավետ պայմանագիր։ Մոսկվայի ԲԿՄԱ-ն իր հերթին «Նիժնի Նովգորդին» առաջարկել էր 2․4 միլիոն եվրո հայ կիսապաշտպանին ամռանը ձեռք բերլու համար։ Ֆուտբոլիստի հայրը սակայն կտրականապես դեմ էր արտահայտվել որդու թե «Նիժնի Նովգորոդում» մնալուն, թե ռուսական այլ ակումբ տեղափոխվելուն։ Այդ իսկ պատճառով Մարտիրոս Սևիկյանը 300 հազար եվրո տրամադրել էր «Ֆեներցվարոշին», որպեսզի Էդգարը անպայման հեռանա Ռուսաստանից։ Տրանսֆերայի արժեքի 100 հազարով անելացումն ու Սևիկյանի հաջորդ տրանսֆերի 7 տոկոս մասնաբաժինն ըստ էության ռուսական կողմի հետ համաձայնության գալու հիմնական գործոնն են հանդիսացել։ Էդգար Սևիկյանի՝ «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու որոշմանը երեկ արձագանքել է Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը․ «Կեցցե Սևիկյանը, լավ ընտրություն է։ Զարմանալի է, քանի որ շատ էին խոսակցությունները «Կրասնոդարի» մասին։ Մեկ տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ Սևիկյանը կունենա այդպիսի առաջընթաց։ Սկզբում ես տեսա, որ տեխնիկապես լավ պատրաստված խաղացող է, բայց ինչ-որ բան պակասում էր։Սակայն նա թռիչքային առաջընթաց ունեցավ, դարձավ առանցքային խաղացող «Նիժնի Նովգորոդում», խփեց մի քանի գեղեցիկ գոլ։ Իր մեջ ուժ գտավ, դրսևորեց իրեն և կայացրեց լավ որոշում»։ Առաջին հայցքից «Ֆերենցվարոշը» այն ակումբը չէ, որտեղ հայտնվելու համար Սևիկյանը և նրա հայրը նման մեծ ջանքեր են գործադրում, բայց․․․։ Չմոռանանք, որ Սևիկյանի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել նաև եվրոպական թոփ առաջնությունը և մասնավորապես Ֆրանսիան ներկայացնող ակումբները։ Հայտնվելով «Ֆերենցվարոշում» Սևիկյանը հնարավորություն կունենա դրսևորվելու և կարճ ժամանակ անց անհամեմատ ավելի շահավետ պայմաններով տեղափոխվելու թոփ ակումբ։ Չմոռանանք, որ եվրոպական թոփ ակումբները ըստ էության զերծ են մնում եվրոպական ֆուտբոլի լուսանցքում հայտնված Ռուսաստանի առաջնությունից ֆուտբոլիստներ ձեռք բերելուց։ Կարծում ենք պարզ է, որ 300 հազար եվրո ներդրումը Մարտիրոս Սևիկյանն արել է հետագայում որդուն բարձրակարգ թիմում տեսնելու նպատակով։ «Ֆերենցվարոշն» իր հերթին նպատակ ունի առաջիկայում վաճառելով Սևիկյանի տրանսֆերը վաստակելու կլորիկ գումար։ Նման ակնկալիք ունի նաև «Նիժնի Նովգորոդը», որը 1․2 միլիոն վաստակելուց զատ մասնաբաժին կունենա հայ ֆուտբոլիստի հետագա տեղափոխությունից։ Կարճ ասած Սևիկյանի «Ֆերենցվարոշ» տեղափոխությունը նպատակային գործարք է երեք կողմերի համար։ Հունգարայի առաջնութունը մեր ֆուտբոլիստի ֆուտբոլիստի համար այսպես ասած տրամպլին պետք է դառնա բարձրակարգ թիմում հայտնվելու համար։ Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։