2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը

2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը

Առաջիկա օրերին հայտնի կդառնա 2023 թվականի Հայաստանի լավագույն մարզչի անունը։ Հիշեցնենք, որ տարվա ֆուտբոլիստը և մարզիչը որոշվում են ՀՖՖ-ի կողմից անցկացվող քվեարկության արդյունքում։ Եթե լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում մրցակցությունը բավական է թեժ է, ապա լավագույն լավագույն մարզիչների պայքարում պատկերն ավելի հստակ է։ Այստեղ հավակնորդների շարքում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, «Արարատ-Արմենիան» գլխավորած Վարդան Բիչախչյանը, Վարդան Մինասյանը, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը և «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։ «Առաջին լրատվական»-ը կազմելով լավագույն մարզիչների եռյակը մասնավորապես հաշվի է առել վերը նշված մասնագետների գլխավորած թիմերի արդյունքները միջազգային ասպարեզում։ Այստեղ կարծում ենք մրցակցությունից դուրս է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Նա արժանի է երկրորդ տարին անընդմեջ ճանաչվելու Հայաստանի լավագույն մարզիչ։ Մելիքյանի գլխավորությամբ երևանյան թիմը հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին երկու փուլերը պայքարից դուրս թողնելով էստոնական «Նարվա Տրանսին» և շվեդական «Կալմարին»։ Երրորդ փուլում Մելիքյանի թիմը զիջեց նորվեգական «Բուդյո Գլիմտին»։ Չմոռանանք, որ անցյալ տարի Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» դուրս էր եկել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ և մոտ էր փլեյ-օֆֆում հայտնվելուն։ Ընդհանուր առմամբ «Փյունիկն» այս մասնագետի գլխավորությամբ վերջին տարիներին աչքի է ընկնում մեծ հաշվով կայուն և արդյունավետ խաղով։ Ներկայում «Փյունիկը» վստահ գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը և ունի լավ հնարավորություն չեմպիոն դառնալու։ Լավագույն մարզիչ անվանակարգում երկրորդ տեղում տեսնում ենք Ալեքսանդր Պետրակովին։ Վերջինս տարեկսզբին գլխավորելով մեր ազգային թիմը կարճ ժամանակում կատարեց մեծ աշխատանք։ Պետրակովին հաջողվեց ձևավորել մարտունակ թիմ, որը արժանի պայքար մղեց Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Հայաստանի հավաքականը 4 միավոր վաստակեց Ուելսի դեմ և երեք միավոր Լատվիայի դեմ դիմակայությունում։ Կարծում ենք միանգամայն ճիշտ որոշում էր ՀՖՖ-ի կողմից այս մարզչի հետ պայմանագրի երկարաձգումը։ Գալիք տարի Հայաստանի հավաքականը Պետրակովի գլխավորթյամբ ելույթ կունենա Ազգերի լիգայում և Պետրակովը ունի իրական հնարավորություն դառնալու մեր երկրի թիվ մեկ մարզիչը։ Երրորդ հորիզոնականում «Առաջին լրատվական»-ը տեսնում է Վահե Գրիգորյանին։ Մրցաշրջանի ավարտին ստանձնելով «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը այս մասնագետը կերպարանափոխեց թիմին։ Մասնավորապես, Գևորգյանի ջանքերով «Ալաշկերտը» ձեռք բերեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր որտեղ արժանի և դիտարժան ֆուտբոլ ցուցադրեց։ Որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում 6։2 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատին»։ Առաջին խաղում մեր թիմը Երևանում պարտվել էր 0։1 հաշվով սակայն կատարելով տակտիկակակն ճիշտ շտկումներ Գևորգյանին երկրորդ խաղում հաջողվեց բեկել դիմակայության ընթացքը։ Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» միայն հետխաղյա 11 մետրանոցներով զիջեց հունգարական բավական ուժեղ «Դեբրեցենին»։ Վահե Գևորգյանը Հայաստանի առաջնության լավագույն մասնագետներից է և վստահաբար կարող ենք ասել, որ կարող է մոտ ապագայում բարձր արդյունքներ գրանցել։ Ինչ վերաբերվում է Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դիմտրի Գունկոյին, ապա վերջինիս իր իրական որակները ցույց տվեց եվրագավանթերում։ Չմոռանքն թե ինչ պայմաններում էր այս թիմը նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը։ «Ուրարտուն» միակ թիմն էր, որը ձախողվեց բոլոր դիմակայություններում։ «Ուրարտուն» ցուցադրեց փափթփված և անհավասարակշռված ֆուտբոլ, զիջելով ոչ այնքան ուժեղ մրցակիցներին։ Հայաստանի ընթացիկ առաջնությունում էլ այս թիմը ոչնչով չի տպավորում։